‘Վրաստանում ձերբակալվել է Վահագն Չախալյանի եղբայրը ‘

983

Վրաստանի իրավապահ մարմինները ձերբակալել են ջավախահայ ակտիվիստ, նախկին քաղբանտարկյալ Վահագն Չախալյանի եղբորը, այս մասին Грузия Online-ին հայտնել է տեղի բնակիչներից մեկը: Հաղորդում է PanARMENIAN.Net ը: Ըստ աղբյուրի` Արմեն Չախալյանին ձերբակալել են մի քանի ժամ առաջ Նինոծմինդայում անկարգություններ կազմակերպելու համար: Թե ինչ անկարգություններ են եղել, դեռ հայտնի չէ:

Համաձայն աղբյուրի` նրան ձեռբակալել են Նինոծմինդայի և Ախալքալակի ոստիկանությունն ու հատուկ ծառայությունները: Պաշտոնական տեղեկատվություն այս պահին չկա: PanARMENIAN.Net ը փորձել է տեղեկությունը ճշտել Վահագն Չախալյանից, սակայն նա հեռախոսին չի պատասխանել, իսկ Արմեն Չախալյանի հեռախոսն անջատված էր:

 

Նախորդ հոդվածը‘Արտակ Բուդաղյանը կարող է ընդգրկվել որպես մեղադրյալ. Զինդատախազ’
Հաջորդ հոդվածը‘Ֆուտբոլիստը ոտաբոբիկ է գոլ խփել. Տեսանյութ’