‘Վրաստանում մեկնարկել են ամենաանկանխատեսելի ընտրությունները’

8821

Հոկտեմբերի 8-ին, առավոտյան ժամը 8-ին, Վրաստանում մեկնակել են խորհրդարանական ընտրությունները, որոնց կարող են մասնակցել ավելի քան երեքուկես միլիոն ընտրողներ: Վրաստանի սահմաններից դուրս՝ 40 երկրներում, բացվել են ևս 55 ընտրատեղամսեր:

Փորձագետների կարծիքով՝ այս ընտրություններն ամենաանկանխատեսելին են, քանի որ ընտրողների մեծ մասը, ինչպես ցույց են տվել հարցումները, դեռ չեն կողմնորոշվել իրենց քաղաքական նախընտրության հարցում:

Իշխող «Վրացական երազանք- Դեմոկրատական Վրաստան» կուսակցության գլխավոր մրցակիցը «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունն է, որն իշխանության է եղել 2012 թ.: Սակայն ընտրությունների արդյունքում բազմակուսակցական խորհրդարան և կոալիցիոն կառավարություն կազմելու հնարավորությունները բավական մեծ են:

Խորհրդարանում տեղեր զբաղեցնելու համար պայքարում են 19 կուսակցություն և վեց դաշինք, ինչպես նաև՝ 800 մեծամասնական թեկնածու: Նրանցից 77-ը խորհրդարանում կհայտնվեն կուսակցական ցուցակներով, 73-ը՝ մեծամասնական ընտրակարգով:

Ընտրությունների ընթացքին հետևում են գրեթե 30 հազար տեղական դիտորդներ և 45 միջազգային կազմակերպությունների 1440 ներկայացուցիչներ:

Փոխանցում է BBC-ն:  

Նախորդ հոդվածը‘Թուրքիայում մահապարտները զոհվել են ոստիկանական գործողության ժամանակ’
Հաջորդ հոդվածը‘Թրամփը՝ կանանց մասին’