‘Վրաստանում նախագահի եւս մեկ կողմնակից է ձերբակալվել’

897

Վրաստանի դատախազությունը ուրբաթ հայտնել է Բորժոմ քաղաքի նախկին ոստիկանապետ Մամուկա Խվեդելիանիի ձերբակալության մասին: Վերջինս մեղադրվում է կալանավորների հետ դաժան վերաբերմունքի մեջ:

Ըստ գործի տվյալների, նոյեմբերի 22-ին հետաքննություն է սկսվել Բորժոմում 2009-ի հունվարի 1-ին շրջանային ոստիկանության աշխատակիցների կողմից կալանավորի նկատմամբ ծաղրական վերաբերմունքի փաստով:

Տուժածը հաստատել է բոլոր մեղավորների ինքնությունը, որոնց թվում եղել է նաեւ Խվեդիլիանին:

Դատախազույթունը ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ Խվեդիլիանին նախագահ Սաակաշվիլիի գլխավորած «Միացյալ Ազգային շարժում» կուսակվության կողմից առաջադրվել է մեծամասնական ընտրատարածքի պատգամավորի թեկնածու:

 

Նախորդ հոդվածը‘Հայտնի է «Լավագույն վիզուալ էֆեկտներ» անվանակարգում «Օսկար»-ի հավակնող ֆիլմերի տասնյակը ‘
Հաջորդ հոդվածը‘Սպասվում է փոփոխական եղանակ ‘