‘Վրաստանում նշանակվել է նախագահական ընտրությունների օրը’

883

Վրաստանում որոշվել է հերթական նախագահական ընտրությունների օրը: Ինչպես հաղորդում է РИА Новостиն՝ հղում անելով նախագահի մամլո քարտուղար Մանանա Մանջգալաձեին՝ քվեարկությունը տեղի կունենա հոկտեմբերի 27-ին:

Գործող նախագահ Միխեիլ Սաակաշվիլին այլևս չի կարող առաջադրվել առաջիկա ընտրություններում, քանի որ ավարտվում է նրա նախագահական երկրորդ ժամկետը: Այս պահի դրությամբ արդեն առաջադրվել են մի քանի թեկնածուներ՝ կրթության նախարար Գեորգի Մարգվելաշվիլին՝ իշխող «Վրացական երազանք» դաշինքից, ընդդիմադիր լեյբորիստական կուսակցության առաջնորդ Շալվա Նաթելաշվիլին և խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեն, որին առաջադրել է «Ազգային ժողով» հասարակական կազմակերպությունը: Նախագահամետ «Միացյալ ազգային շարժում» կուսակցության թեկնածուն դեռևս հայտնի չէ: Նրան կորոշեն մինչև հուլիսի վերջն անցկացված փրայմերիզի օգնությամբ: Նախկինում ենթադրվում էր, որ Սաակաշվիլիի կուսակցության կողմից կառաջադրվի նրա մերձավորագույն զինակիցներից մեկը՝ Վրաստանի ՆԳՆ նախկին ղեկավար Վանո Մերաբիշվիլին: Սակայն հայտնի չէ՝  արդյոք տարբեր չարաշահումների  մեջ մեղադրվող և այժմ ձերբակալված Մերաբիշվիլին հանարավորություն կունենա՞ մասնակցել ընտրություններին, փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը հրաժարական կտա՞ ‘
Հաջորդ հոդվածը‘Ռասմուսեն. Քաղաքական գործիչներին գնահատում են ոչ թե նրանով, թե ինչպես են ստացել իշխանությունը, այն նրանով, թե ինչպես են այն փոխանցում’