‘Վրաստանում նվազեցվում են էլեկտրաէներգիայի և գազի սակագները’

940

Գալիք տարվա հունվարից Վրաստանում էլեկտրաէներգիայի սակագինը կկրճատվի 25%-ով,«Քվիրիս պալիտրա» պարբերականին տրված իր էքսկլյուզիվ հարզազրույցում հայտարարել է վարչապետ Բիձինա Իվանիշվիլին:

«Ավելանում են թոշակները և սոցիալական նպաստները, և այս ամենը տեղի է ունենում ոչ խելամիտ ծախսերը կրճատելու արդյունքում: Էլեկտրաէներգիայի մատակարաման դիմաց գանձվող սակագները կկրճատվեն 20-25 տոկոսով, ամենայն հավանականությամբ՝ հունվարից: Մենք չենք կարողանա նույնքան կրճատել նաև գազի սակագինը, բայց այն նույնպես կնվազեցվի: Աշխատանքներ են տարվում նաև բենզինի գնի իջեցման ուղղությամբ: Մենք պատրաստվում ենք վերացնել բենզինի մոնոպոլիզացված գները: Միևնույն ժամանակ՝ մենք ջանում ենք չսահմանափակել և «չահաբեկել»  բիզնեսը»,- հայտարարել է Իվանիշվիլին:

Նախորդ հոդվածը‘Սասուն Միքայելյան. ՀՀՇ-ի համագումարին չեմ մասնակցել միայն ու միայն վատառողջ լինելու պատճառով’
Հաջորդ հոդվածը‘Երևանի կանգառներում փակցվում են այդ տարածքներով անցնող երթուղիների համարները’