‘Վրաստանում շարունակվում են Սաակաշվիլիի կուսակիցների ձերբակալությունները ‘

895

Վրաստանում ձերբակալվել է ըմբշամարտի ազգային հավաքականի մարզիչ, Զեստաֆոնի շրջանի ղեկավար Կախա Գեցաձեն, հայտնում է «Նովոստի-Գրուզիան»:   Նրան դատախազություն են կանչել վկայի կարգավիճակով, ապա ձերբակալել են խուլիգանության, ծեծի եւ հրազենի օգտագործման մեղադրանքներով:

Ըստ գործի նյութերի, դեպքը դեղի է ունեցել ավելի քան մեկ տարի առաջ: Ըստ այդմ, պաշտոնյան ռեստորանում «ծեծել է հաճախորդին, եւ ցուցադրաբար սպառնացել է հրազենով»:

2010-ին Գեցաձեի անունը մամուլում տարածվեց այն բանից հետո, երբ Ռուսաստանում նրան մերժեցին մուտքի վիզա տրամադրել՝ ըմբշամարտի աշխարհի առաջնությանը մասնակցելու համար:   

Գեցաձեն նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի գլխավորած «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամ է: կուսակցությունը հոկտեմբերի 1-ին կայացած խարհրդարանական ընտրությունների արդյունքում պարտվելով միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի «Վրացական երազանք» դաշինքին՝ անցել է ընդդիմության դաշտը:  

Նախորդ հոդվածը‘Օլանդը Ելիսեյան պալատում ընդունում է հնդկացի մեծ առաջնորդին (Ֆոտոշարք) ‘
Հաջորդ հոդվածը‘«Բարսելոնայի» խաղացողները գլխով բասկետբոլ են խաղում. տեսանյութ’