‘Վրաստանում պահանջում են հանրաքվե անցկացնել Աֆղանստանից զորքերը դուրս բերելու վերաբերյալ’

894

Վրաստանի ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցությունը պահանջել է հանրաքվե անցկացնել Աֆղանստանից վրացական ռազմական քանակակազմը դուրս բերելու վերաբերյալ, փոխանցում է lenta.ru-ն: Կուսակցության առաջնորդներից մեկը՝ Գեորգի Գուգավան, հայտարարել է, թե հանրաքվեն կարելի է անցկացնել առաջիկա ընտրություններին զուգընթաց: Աշնանը Վրաստանում կանցկացվեն նախագահական ընտրություններ (ստույգ օրը դեռ հայտնի չէ):

Զորաքանակը դուրս բերելու պահանջով  ընդդիմությունը հանդես է եկել այն բանից հետո, երբ անցյալ շաբաթ մահապարտ-ահաբեկչի հարձակման հետևանքով Աֆղանստանում զոհվել էր վրացի յոթ զինծառայող: Ընդհանուր առմամբ՝ վրացական զորակազմը 29 զոհ է տվել Աֆղանստանում:

Վրաստանի իշխանությունները, ի պատասխան վերջին զոհերի առիթով բարձրացած բողոքի ալիքի և վրացական զորակազմն Աֆղանստանից դուրս բերելու պահանջի, ցավակցել են զոհերի ընտանիքներին՝ միևնույն ժամանակ հայտարարելով, որ Վրաստանը «կշարունակի պայքարը հանուն միջազգային անվտանգության»: Հավելենք նաև, որ վրացի զինծառայողների սպանությունից առաջ համացանցում տեսանյութ էր հայտնվել, որի հեղինակները սպառնում էին ոչնչացնել Աֆղանստանում գտնվող բոլոր վրացի զինվորակններին, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամներին Վրաստանում:

Նախորդ հոդվածը‘Դեսպան. Իրանը դասեր է քաղել 2009 թ. նախագահական ընտրություններից’
Հաջորդ հոդվածը‘Խորվաթիա-Պորտուգալիա՝ Ուղիղ’