‘Վրաստանում պաշտոնապես մեկնարկել է նախընտրական քարոզարշավը’

899

Վրաստանում պաշտոնապես մեկնարկել է երկրի նախագահի ընտրությունների քարոզարշավը: Նախագահական ընտրությունները նշանակվել են հոկտեմբերի 31-ին, լրագրողներին հայտնել են ԿԸՀ-ից:

Վրաստանի ընտրական օրենսգրքի համաձայն՝ ընտրությունների օրը նշանակելուց հետո թեկնածուները կարող են ձեռնամուխ լինել նախընտրական քարոզչանյութերի պատրաստմանը: Նախագահն ընտրվում է 5 տարի ժամկետով, այդ պաշտոնում կարող է առաջադրվել Վրաստանի՝ 35 տարեկանից բարձր քաղաքացին, որը երկրում է ապրում առնվազն 5 տարի, որից 3-ը՝ մինչև ընտրությունների օրը հայտարարելը: Թեկնածուներ կարող են առաջադրել քաղաքական կուսակցությունները  կամ կամ հինգ անդամներից բաղկացած նախաձեռնող խմբերը: Թեկնածուները պետք է ԿԸՀ ներկայացնեն առնվազն 25 հազար ընտրողների ստորագրություններ, փոխանցում է ИТАР-ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Զինդատախազությունը կուսումնասիրի զինված ուժերում մահվան դեպքերը’
Հաջորդ հոդվածը‘Օրվա կադր. Սերժ Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Նիգերիայի դեսպանը’