‘Վրաստանում Ստալինի նոր արձանի վրա ներկ են լցրել’

968

Թբիլիսիից 70 կմ հեռու՝ Թելավի քաղաքում տեղադրված՝ Ստալինի նոր հուշարձանի վրա կարմիր ներկ են լցրել և կողքի պատին մակագրություն են թողել՝ «Կորչի ստալինիզմը»: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով տեղական ԶԼՄ-ներին: Միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 2-ի գիշերը՝ հուշարձանի բացման արարողությունից ժամեր անց:

Հուշարձանը տեղադրվել է Երկրորդ համաշխարահային պատերազմի հուշահամալիրի մոտ: Նախաձեռնողները եղել են «Ստալինցի» հասարակական կազմակերպությունը և Վետերանների միությունը: Սակայն տեղի քաղխորհրդի նախագահը հայտարարել է, թե իշխանությունները հուշարձանը տեղադրելու թույլտվություն չեն տվել, ուստի այն, հնարավոր է, ապամոնտաժվի, հաղորդում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Օբաման դիմում է Կոնգրեսին՝ Սիրիայում ռազմական գործողության թույլտվություն ստանալու հարցով’
Հաջորդ հոդվածը‘ԵՊՀ դիմաց մեկնարկել է ուսանողների բողոքի ակցիան’