‘Վրաստանում վերսկսվում է Ժվանիայի մահվան գործով հետաքննությունը’

821

Վրաստանի գլխավոր դատախազությունը վերսկսել է երկրի նախկին վարչապետ Զուրաբ Ժվանիայի մահվան հանգամանքների հետաքննությունը, հայտնում է РИА Новости-ն:

«Դեռ շատ պաշտոնյաներ կհարցաքննվեն այս գործի շրջանակներում: Առաջին անգամը չէ, որ ասում եմ. Գեորգի Բարամաձեն, Վանո Մերաբիշվիլին և Զուրաբ Ադեիշվիլին, նախագահ Սաակաշվիլիի ղեկավարությամբ, կազմակերպել և կոծկել են սպանությունը, իսկ պաշտոնական վարկածն այն մասին, թե իբր Ժվանիան դժբախտ պատահարից է մահացել, բացարձակ սուտ է»,- հայտարարել է Զուրաբ Ժվանիայի եղբայր Գեորգի Ժվանիան:    

Զուրաբ Ժվանիան 1995-2001 թթ. եղել է Վրաստանի խորհրդարանի նախագահն էր: 2003-ին նա Միխեիլ Սաակաշվիլիի և Նինո Բուրջանաձեի հետ միասին «վարդերի հեղափոխության» առջնորդներից մեկն էր: Պաշտոնական վարկածի համաձայն՝ 42-ամյա վարչապետը և նրա ընկերը՝ Քվեմո-Քարթլիի փոխնահանգապետ Ռաուլ Յուսուպովը, 2005 թ. փետրվարի 3-ին մահացել են վերջինիս վարձակալած տանը կենցաղային գազի արտահոսքից:

Նախորդ հոդվածը‘«Բորուսիայի» երկրպագուները «Բավարիայի» մարզադաշտում ակցիա են իրականացրել. տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘Մեծ օր Sotheby’s-ում. Վաճառվել են Այվազովսկու, Սարյանի, Նալբանդյանի կտավներ (ֆոտոշարք)’