‘Վրաստանում քրեական գործ են հարուցել «Սաակաշվիլիի զրույցի» հրապարակումից հետո’

9000

Վրաստանի պետանվտանգության ծառայությունը վերաբացել է պետական հեղաշրջման նախապատրաստության վերաբերյալ գործը՝ այն բանից հետո, երբ համացանցում հրապարակվել է մի աուդիոձայնագրություն, որում, ինչպես պնդում են լրագրողները, լսվում է երկրի նախկին նախագահի զրույցը իր կողմնակիցների հետ. Սաակաշվիլիի ձայնին նմանվող ձայնով տղամարդը այլ մարդկանց հետ քննարկում է երկրում խորհրդարանական ընտրություններից հետո հնարավոր զանգվածային բողոքի ցույցերի հարցը: Աուդիոձայնագրության աղբյուրն անհայտ է: ՎԱԾ-ում նշել են, որ ձայնագրության իսկությունը հաստատված չէ:

Սաակաշվիլին հրապարակված ձայնագրությունը մոնտաժ է անվանել, նրա կարծիքով՝ դա քաղաքական պայքարի մասն է կազմում. իշխանությունները պարզապես ցանկանում են իր և իր կուսակցության համար դժվարացնել խորհրդարանական ընտրությունները, որոնք կայանալու են հոկտեմբերի 8-ին:

Սաակաշվիլիի «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը մասնակցում է ընտրություններին: Բացի այդ, նրա կինը՝ Սանդրա Ռուլոֆսը, առաջադրվել է մեծամասնական կարգով: Իսկ Սաակաշվիլին խոստացել է ընտրություններից անմիջապես հետո վերադառնալ հայրենիք:

Ի պատասխան՝ Վրաստանի ՆԳ-ն սպառնացել է, որ կձերբակալի նրան, հենց որ նա հատի սահմանը: Նախարարությունում հիշեցրել են, որ Սաակաշվիլիի դեմ արդեն իսկ քրեական գործ հարուցվել է, և դատարանը նրան հեռակա կալանավորել է:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Մեսսին՝ Տոտտիին. Հիանում եմ քեզնով’
Հաջորդ հոդվածը‘Վախճանվել է Իսրայելի նախկին նախագահ Շիմոն Պերեսը’