‘Վրաստան այցելող հայաստանցիների թիվն աճել է 34,3 տոկոսով’

936

2013 թվականի հունվար — հոկտեմբեր ամիսներին դեպի Վրաստան այցելուների թիվն աճել է 23.7 %, մինչեւ 4,556,110 մարդ: Այս մասին  հաղորդում է Արմինֆոն` հղում անելով Black Sea Press գործակալությանը: 2013 թվականի հոկտեմբերին տուրիստների թիվը տարեկան կտրվածքով ավելացել է 14.1 %, մինչեւ 480,510 մարդ:

Աղբյուրի համաձայն, հոկտեմբերին ամենամեծ թվով այցելուները եղել են Թուրքիայից (տարեկան անկումը` 10%), Ադրբեջանից (տարեկան աճը` 13.5 %), Հայաստանից (տարեկան աճը` 34.3 %), Ռուսաստանից (տարեկան աճը` 37 %), Ուկրաինայից (տարեկան աճը` 58.6 %) եւ Իրանից (տարեկան աճը` 26.7 %): 

Ըստ աղբյուրի, աճի միտումները պահպանվել են նաև Եվրամիության երկրների առումով: Այս երկրներից հունվար — հոկտեմբերին աչքի են ընկել Լեհաստանը, Չեխիան, Ավստրիան, Ֆրանսիան, Իտալիան եւ Գերմանիան: Կենտրոնական Ասիայի երկրներից` Ղազախստանը, Մերձավոր Արեւելքից` Իսրայելը, իսկ Արեւելյան Եվրոպայի երկրներից` Բելառուսը:

Նշենք, որ դեպի Վրաստան այցելուների թվով 2011-2012 թվականներին Հայաստանն ավանդաբար, Թուրքիայից հետո, զբաղեցնում էր երկրորդ տեղը:

Նախորդ հոդվածը‘Յուրգեն Կլոպ. Դիմակայության ելքը մեր ձեռքերում է’
Հաջորդ հոդվածը‘Կասպարով. Լատվիայի քաղաքացիությունը կօգնի դառնալ ՖԻԴԵ-ի նախագահ’