‘Վրաստան արտահանվող կարտոֆիլի հարցը լուծվել է. Մամուլ’

905

Այս պահին «Սադախլո» մաքսային անցակետում կանգնած՝ հայկական կարտոֆիլով բեռնված մեքենա գրեթե չկա։

 «Ժողովուրդ»-ը ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից տեղեկացել է, որ Հայաստանից Վրաստան արտահանվող ևս մի քանի տոննա կարտոֆիլի լաբորատոր հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ այն վարակված չէ գորշ փտում հիվանդությամբ։ «Կարտոֆիլի արտահանման գործընթացը բնականոն հունի մեջ է ընկել։ Այս պահի դրությամբ որևէ առարկում վրացական կողմից չկա»,- թերթին ներկայացրել է ՍԱՊԾ մամլո խոսնակ Արմինե Սուքիասյանը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նախորդ հոդվածը‘Կրակոցներ հայ-վրացական սահմանի մոտ. 2 մարդ զոհվել է’
Հաջորդ հոդվածը‘Էպոսագետի գործն էլ ԱԱԾ-ն է սարքել. Մամուլ’