Վրաստան. 6 զոհ, 5 վիրավոր. aliq.ge

599

Վրաստանի Կախեթիի շրջանի Սագարեջոյի մունիցիպալիտետի Ռուսթավելի-Կոստավա փողոցների խաչմերուկում գտնվող բնակելի շենքի պատշգամբից երեկոյան ժամը 1-ին կրակոցների ձայներ են լսվել: Առկա տեղեկություններով՝ կրակոցների հետևանքով զոհվել է 6, վիրավորվել՝ 5 մարդ:

Ըստ առկա տեղեկության՝ հարձակվողը նախկին զինծառայող է, որը մի քանի կողմից կրակ է բացել։ Մահացածների թվում կա պարեկային ոստիկանության աշխատակից։ Տուժածներից մեկի վիճակը ծանր է, բժիշկները փորձում են փրկել նրա կյանքը:

Հարձակվողը ոստիկանության հատուկ գործողությունների մեկնարկից կարճ ժամանակ անց ինքնասպան է եղել։

Դեպքի վայրում քննչական գործողությունները դեռ շարունակվում են։ Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) ներկայացուցիչները, դատաբժշկական փորձագետներն աշխատում են ինչպես շենքի հարակից տարածքում, այնպես էլ այն բնակարանում, որտեղ գտնվել է 48-ամյա հարձակվողը։

Պարզվել է, որ հարձակվողը բավականին փակ անձնավորություն է եղել և հարևանների հետ հարաբերություններ չի ունեցել, ապրել է միայնակ և շփվել միայն իր մեկ երեխայի հետ, որը դեպքի պահին տանն է եղել, բայց կարողացել է լքել տարածքը։

ՆԳՆ-ն հետաքննություն է սկսել երկու հոդվածով. դիտավորությամբ սպանություն՝ ծանրացուցիչ հանգամանքներով և ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք գնել, պահել և կրել։

Ալիք Մեդիա

Նախորդ հոդվածըԶախարովա․ Ահաբեկիչները, Կիևի ռեժիմի համեմատ, «անմեղ մանուկներ են»
Հաջորդ հոդվածըՀՀ–ից Արցախ մտնող միակ գազատար խողովակը մասամբ բացվել է