‘«Վրացական երազանքի» և «Միացյալ Շարժման» անդամների բանավեճը վեր է ածվել ծեծկռտուքի (տեսանյութ)’

983

Վրաստանի «Մաեստրո» հեռուստաընկերության եթերում ընթացող «Փաստեր» հաղորդման ժամանակ «Վրացական երազանք» և «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամներ Կոբա Դավիթաշվիլիի և Սերգո Ռատիանիի միջև վիճաբանություն է տեղի ունեցել:

Վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, երբ Դատիաշվիլին վիրավորել է Ռատիանիին՝ նրան անվանելով մարդասպան, որից հետո Ռատիանին կոտրել է բաժակը և պատրաստվել լքել հաղորդումը:

Սակայն վեճը վերջնական արդյունքում վեր է ածվել ծեծկռտուքի: Ստուդիայից նրանց դուրս են բերել անվտանգության աշխատակիցները:

Նախորդ հոդվածը‘Նույն անհատական տվյալներն ունեցող 222 ընտրող կա ‘
Հաջորդ հոդվածը‘Հենրիխ Մխիթարյան. Երեւի զգոնությունը թուլացրինք’