‘Վրացական ԶԼՄ-ները ազդարարել են երկրի վարչապետի առաջիկա հրաժարականի մասին’

1803

Վրաստանի կառավարությունում արդեն առաջիկա օրերին կարող են էական փոփոխություններ լինել, մասնավորապես՝ իր պաշտոնը կլքի վարչապետը, երեքշաբթի տեղեկացրել է տեղական ռադիոն:

Վրացական «Առաջին ռադիոյի» տեղեկություններով՝ վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին կլքի պաշտոնը: Նրա հետ միասին պաշտոնը կլքեն արդարադատության, էկոնոմիկայի, արտաքին գործերի և մշակույթի նախարարները:

Հաղորդվում է, որ ժամանակավորապես, մինչև կառավարության նոր կազմի հաստատումը, վարչապետի պարտականությունները կկատարի ներքին գործերի ներկայիս նախարար և առաջին փոխվարչապետ Գերոգի Գախարիան:

«Պաշտոնապես այս լուրը դեռ ոչ ոք չի հաստատել, սակայն իշխող «Վրացական երազանք» կուսակցությունում արդեն վաղուց են խոսում այս փոփոխությունների մասին»,- հաղորդել է «Առաջին ռադիոն»:

Փոխանցում է Interfax-ը:

Նախորդ հոդվածը‘Օրվա ցիտատ. Աղվան Հովսեփյան. երբ չգիտեք ինչպես որոշում կայացնել, գործեք օրենքով’
Հաջորդ հոդվածը‘Աբեն պատրաստ է ուղիղ բանակցություններ վարել Կիմ Չեն Ինի հետ’