‘ Վրացական ԶԼՄ. Ս.Սարգսյանը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան. Հայկական կողմը դեռ լուռ է ‘

863

Սերժ Սարգսյանը հունիսի 18-19-ը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան: Ինչպես հաղորդում է «Գրուզիա օնլայնը», Սերժ Սարգսյանը և Գեորգի Մարգվելաշվիլին առանձնազրույցից հետո հանդես կգան մամուլի համար համատեղ հայտարարությամբ:

Սարգսյան կհանդիպի նաև Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլիի հետ: Հունիսի 19-ին Սերժ Սարգսյանը կհանդիպի Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ: Հանդիպման ընթացքում կքննարկվեն երկկողմ հնամագործակցության հարցեր: Հավելենք, որ ի տարբերություն վրացական կողմի, հայկական կողմը նախատեսվող այցելության մասին դեռ պաշտոնական տեղեկատվություն չի հաղորդել:

 

 

Նախորդ հոդվածը‘Կառավարությունը առաջարկում է փոփոխել երթևեկության կանոնների խախտումների համար նախատեսված տուգանքների չափը (ամբողջական ցանկ)’
Հաջորդ հոդվածը‘Սերգեյ Լավրովը սկսում է երկօրյա պաշտոնական այցն Ադրբեջան’