‘Վրացական մայրուղիներում անբարենպաստ վիճակ է’

975

Վրաստանի մայրուղիներում առատ ձյան պատճառով հաստատվել է երթևեկության հատուկ ռեժիմ: Ինչպես Грузия Online-ին փոխանցել են ավտոճանապարհային դեպարտամենտից, երկրի ամբողջ տարածքում պահպանվում է սառը, ձյունառատ եղանակ, ինչի պատճառով ճանապարհային որոշ հատվածների համար հաստատվել են մի շարք սահմանափակումներ:
Այսպես, Կախեթիում Վազաինի-Գոմբորի-Տելավի ավտոմայրուղու Վազաինի- Տելավի ճանապարհահատվածում արգելվել է  30-ից ավել նստատեղ ունեցող ավտոբուսների, և բեռնատարների երթևեկությունը: Նույնպիսի սահմանափակումներ են գործում նաև Թբիլիսի-Բակուրցխե-Լագոդեխի ավտոմայրուղու Թբիլիսի-Ծնորի ճանապարհահատվածում:

Նախորդ հոդվածը‘Վ.Կարապետյան. Չի կարող կոռումպացված իշխանական համակարգը առաջնորդել եվրոպական ինտեգրացումը’
Հաջորդ հոդվածը‘Արգելափակվել են ավտոմեքենաներ ‘