‘Վրացի փորձագետ. Վրաստանի և Հայաստանի տարածությունը` «EU-friendly zone»’

888

Մեր հասարակությունների համար ամենակարևորն է զարգացնել և ամրապնդել մարդկային շփումները, ունենալ միմյանց վերաբերյալ հնարավորիս շատ ճշմարտացի տեղեկատվություն, ժամանակավոր կառավարողներին և քաղաքականամերձ սպեկուլյանտներին թույլ չտալ ազգամիջյան դիմակայության վերածել կենցաղային խնդիրները, որպիսիք միշտ եղել են, կան և կլինեն կողք կողքի ապրող հարևանների մոտ: ԱրմԻնֆոյին այդպիսի կարծիք է հայտնել Միջազգային հանրապետական ինստիտուտի (Թբիլիսի) փորձագետ Իվլիան Խաինդրավան:

«Այդ համատեքստում շատ լավ է, որ շուտով Ստեփանավանում կընթանա անդրսահմանային համագործակցության վրաց-հայկական խորհրդաժողով, ընդ որում այն կընթանա ԵՄ աջակցությամբ: Ոչ այնքան վաղուց վրացի և հայ փորձագետների հանդիպմանը ես Վրաստանի և Հայաստանի տարածությունն անվանել եմ «EU-friendly zone» ԵՄ բարեկամ գոտի: Չէ որ Վրաստանից հետո Հայաստանը նույնպես պարզեցրել է վիզային ռեժիմը ԵՄ քաղաքացիների համար, մեր երկրների միջև սահմանային-մաքսային կետերը դարձել են հեշտ անցանելի և հարմարավետ ինչպես մարդկանց, այնպես էլ ապրանքների համար», — նշել է Խաինդրավան:

 

Նախորդ հոդվածը‘Հայաստանի ազգային հավաքականն անցկացրեց մարզում «Սան Պաոլո» մարզադաշտում. Ֆոտոշարք’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանի գազահամակարգին է միացված 645 285 բաժանորդ’