‘Վրացի ֆեմինիստուհիները իրազեկում են կուսության դեմ ակցիայի մասին’

1148

Վրացական «Ֆեմինիստուհիների անկախ խումբը» հուլիսի 30-ին ակցիա է անցկացնելու Թբիլիսիում Լևան Սամխարաուլիի անվան փորձաքննության ազգային բյուրոյի շենքի մոտ, հաղորդում է  «Грузия-Online»-ը:  «Փակում ենք կուսության ինստիտուտը» անունը կրող ակցիան նախատեսված է ժամը 19.00-ին: Միջոցառման ֆեյսբուքյան էջում արդեն դրան մասնակցելու ցանկություն է հայտնել 400 հոգի: Ակցիայի կազմակերպիչները պնդում են, որ «կուսությունը չպետք է մարդու բարոյականության չափանիշը լինի 21-րդ դարում, քանի որ դա հարված է հասցնում  ազատ ընտրություն կատարելու՝ կնոջ հիմնարար իրավունքին»: Նրանք նաև նշում են, որ այդ ինստիտուտի կենսունակությանը նպաստում են պետական մարմինները, այդ թվում՝ փորձաքննության ազգային բյուրոն, որը համապատասխան հետազոտություններ է իրականացնում: Բյուրոյի աշխատանքներն օրերս լուսաբանել է «Իմեդի» հեռուստաալիքը, որի տվյալներով՝ ամեն տարի 35-40 տարեկան մինչև 200 կանայք  դիմում են այդ հաստատությանը՝ խնդրելով հաստատել կուսությունը: Նման փորձաքննության արժեքը 175 լարի է (107 դոլար): Եզրակացությունը տրվում է 4-5 օրվա ընթացքում, փոխանցում է lenta.ru-ն:  

Նախորդ հոդվածը‘Ուզբեկական թերթը Իսլամ Քարիմովին փադիշահ է հռչակել’
Հաջորդ հոդվածը‘Մուրսիի կողմնակիցները երթ են կազմակերպել դեպի ռազմական հետախուզության կենտրոնակայան’