‘Վրաց ազգայնականներ. ՌԴ-ի հետ փոխհարաբերություններում առկա են միայն արյունալի պատմություններ’

820

Ազգային-դեմոկրատական կուսակցությունը կոչ է արել Վրաստանի բնակչությանը միավորվել «Ո՛չ Ռուսաստանին: Ո՛չ օկուպացիային» կարգախոսների ներքո: Այս մասին հաղորդում են տեղական ԶԼՄ-ները՝ հղում անելով կուսակցության հայտարարությանը: «1925 թ. փետրվարի 25-ին վրաց պետությունը դադարեց գոյություն ունենալ: Վրաց-ռուսաստանյան փոխհարաբերություններում գոյություն չունեն լավ տարեթվեր, կան միայն արյունալի պատմություններ, որոնք, կար ժամանակ՝ նույնիսկ նշում էինք: 200 տարի վրաց ժողովուրդը մերթ Ռուսաստանի կայսրությանը թշնամի է հռչակել, մերթ նրա հետ է կապել հույսերը: Այդպես շարունակվում է մինչ օրս: Ազգային-դեմոկրատական կուսակցությունը բոլորին կոչ է անում 2013 թ. փետրվարի 25-ին, ժամը 15-ին,  հավաքվել Ռուսթավելի պողոտայում և մեկընդմիշտ ասել՝ «Ո՛չ Ռուսաստանին: Ո՛չ օկուպացիային»», հաղորդագրությունից մեջբերում է անում  Грузия.Online-ը:

Նախորդ հոդվածը‘Դասադուլ. ուսանողների երթը ԲՈՒՀ-երով (ուղիղ եթեր)’
Հաջորդ հոդվածը‘Րաֆֆի Հովհաննիսյանը ողջունել է դասադուլավորներին’