‘Վրաց մարզուհին մրցաշարի ժամանակ վախեցրել է երկրպագուներին. Տեսանյութ’

986

Լիտվայի Դրուսկինինկայ քաղաքում ավարտված բազկամարտի Եվրոպայի առաջնությունը այնքան էլ մեծ լուսաբանման չէր արժանանա լրատվամիջոցների կողմից, եթե չլիներ մի դրվագ, որի շնորհիվ էլ մարզասերները դեռ երկար կհիշեն այս մրցաշարը:

Խոսքը Վրաստանի 21-ամյա ներկայացուցիչ Մարինա Պուտկարաձեի մասին է, որը իր մարտի ժամանակ աղաղակներով պարզապես շոկ է առաջացրել երկրպագուների մոտ, իսկ հոգեբանները նույնիսկ դժվարացել են բացատրություն տալ վրաց աղջկա այդ աննախադեպ ճիչերին: Նույնիսկ սարսափ-ֆիլմերում նման աղաղակների հաճախ չես հանդիպի:

Իսկ ամենազարմանալին այն է, որ այդ աղաղակները վրաց մարզուհուն չեն օգնել ուկրաինացի Անաստասիա Գոնչարենկոյի հետ պայքարում:

Տեսանյութը մեկ շաբաթում արդեն կես միլիոն մարդ է դիտել:

Նախորդ հոդվածը‘Տիգրան Սարգսյան. Կառավարությունն օգտագործում է բոլոր լծակները, որպեսզի գազը լինի առավել ցածր գներով ‘
Հաջորդ հոդվածը‘Արքայազն Չարլզի վրա գոմաղբ նետած հակամիապետականը տուգանվել է’