‘Վրաց պատգամավոր. խնայողության նպատակով՝ խորհրդարանը պետք է տեղափոխվի Թբիլիսի’

1138

Վրաստանի խորհրդարանական մեծամասնության պատգամավոր Դավիդ Սաղանելիձեն ընդդիմությանը կոչ է արել  պաշտպանել խնայողության նկատառումներով խորհրդարանն ամբողջությամբ  Քութայիսից Թբիլիսի  տեղափոխելու գաղափարը:

Վրաստանի խորհրդարանը մայրաքաղաքից Քութայիս է տեղափոխվել 2012 թ. աշնանը: Համապատասխան փոփոխությունները սահմանադրության մեջ կատարվել են 2011 թ. այն ժամանակ իշխող Միացյալ ազգային շարժման նախաձեռնությամբ: Խորհրդարանի համար Քութայիսում շատ կարճ ժամանակում կառուցվել է ժամանակակից շքեղ շենք, և 2014 թ. սեպտեմբերից խորհրդարանի նստաշրջաններն անցկացվում են այդտեղ, իսկ բյուրոներն ու հանձնաժողովների նիստերը՝ Թբիլիսիի հին շենքում:

Կառավարության տնտեսական թիմի խոստման համաձայն՝ «գոտիները ձգելը» կվերաբերի միայն վարչական ծախսերին և չի արտացոլվի տնտեսության ու ենթակառուցվածքային նախագծերի վրա: Փոխանցում է ria.ru-ն:

 

Նախորդ հոդվածը‘Վենեսուելայում սնունդ գնելու համար հարկ կլինի մատնահետքեր հանձնել’
Հաջորդ հոդվածը‘bleacherreport.com. Զավեն Բադոյանի գոլը ճանաչվել է անցած շաբաթվա աշխարհի լավագույն գոլը(տեսանյութ)’