‘Վ.Սողոմոնյան. Քոչարյանը չի առաջադրվելու և Պուտինի հետ չի հանդիպելու’

1091

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը չի կարծում, որ նա կմասնակցի 2013 թվականի նախագահական ընտրություններին:

Այդ մասին Վիկտոր Սողոմոնյանն ասել է այսօր Մեդիամաքս-ի հետ հարցազրույցում:

«Երկրորդ նախագահից երբեք չեմ լսել առաջադրվելու իր ցանկության մասին: Ավելին, մի քանի անգամ նա հակառակն է ասել: Չեմ կարծում, որ նա կմասնակցի այս նախագահական ընտրություններին: Սակայն Ռոբերտ Քոչարյանն անպայման կտա իր գնահատականները ընթացիկ քաղաքական իրավիճակի վերաբերյալ արդեն մոտ ապագայում. նա ծրագրել էր արձագանքել առաջարկներից մեկին և փոքր հարցազրույց տալ», — ասել է գրասենյակի ղեկավարը:

Պատասխանելով հարցին` Վիկտոր Սողոմոնյանն հերքել է Ռոբերտ Քոչարյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի սպասվող հանդիպման մասին լուրերը:

«Ռոբերտ Քոչարյանն իրոք Մոսկվայում է, սակայն միայն ԱՖԿ Սիստեմայի տնօրենների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով: Վ. Պուտինի հետ հանդիպում ծրագրված չէ», — ասել է նա:

Նախորդ հոդվածը‘Ձերբակալվել է Սերբիայի ամենահարուստ մարդը և նրա որդին’
Հաջորդ հոդվածը‘Իվանիշվիլին խոստացել է պաշտոնյաներից խլել պետական ամառանոցները’