‘Տաթեւի ճանապարհին վրաերթի ենթարկվա իտալացի զբոսաշրջիկը մահացել է’

1044

Տաթեւ տանող ճանապարհին Ռուսաստանի Դաշնության քաղաքացու կողմից մոտ մեկ շաբաթ առաջ վրաերթի ենթարկված իտալացի զբոսաշրջիկը երեկ` օգոստոսի 26-ին, «Էրեբունի» բ/կ-ում մահացել է: Այս տեղեկությունը  NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել են հիվանդանոցից:

Օգոստոսի  20-ին Ժամը 13:30-ի սահմաններում 58-ամյա Սաշիկ Ղազարյանը իր կողմից վարած Nissan Patrol մակնիշի մեքենայով Տաթեւ գյուղից դեպի Սվարանց գյուղ տանող ճանապարհին դուրս է եկել երթեւեկելի գոտուց, հայտնվել Տաթեւի եկեղեցի տանող հետիոտնային ճանապարհին եւ վրաերթի ենթարկել 67-ամյա Ֆրանկա Մակկիին: 

Նախորդ հոդվածը‘Գագիկ Ծառուկյան. Անթույլատրելի է ներկայիս պայմաններում ուսման վարձերի կտրուկ բարձրացումը’
Հաջորդ հոդվածը‘«Վովա, ամոթ ա». Բողոքի ակցիա՝ ընդդեմ ոստիկանության անօրինականությունների (ֆոտոշարք)’