‘«ՏաԹևեր» ճոպանուղին մինչև մարտի 1-ը կաշխատի շաբաթ, կիրակի և տոնական օրերին’

869

«ՏաԹևեր» ճոպանուղին այսօրվանից մինչև 2013 թվականի մարտի 1-ը կաշխատի ձմեռային ռեժիմով:

Նշված ժամանակահատվածում, ինչպես տեղեկացնում է ճոպանուղու ղեկավարությունը, «ՏաԹևեր»-ը կաշխատի  շաբաթ և կիրակի, ինչպես նաև տոնական օրերին:

«Ճոպանուղու բոլոր համակարգերը կարգաբերվել են, համապատասխանեցվել են ձմեռային պայմաններում աշխատանքի համար», — վստահեցրել է ճոպանուղու տնօրեն Վահան Մելիքսեթյանը:

Նախորդ հոդվածը‘Իրանը ցուցադրել է անսովոր՝ փիրուզագույն սուզանավ ‘
Հաջորդ հոդվածը‘Պայթյուն Հրազդանի գազալցակայան-ներից մեկում’