‘Տաղանդավոր մարդը չարիք է, որովհետև շրջապատում միջակություն է. Մհեր Մկրտչյանի ծննդյան օրն է (տեսանյութ)’

2563

Տաղանդավոր մարդը չարիք է, որովհետև շրջապատում միջակություն է, քեզ չեն հավատում: Սա ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, կինոյի և թատրոնի տաղանդավոր դերասան Մհեր Մկրտչյանի` Ֆրունզիկի խոսքերն են: Այսօր դերասանի ծննդյան օրն է: Վարպետն այսօր կդառնար 83 տարեկան: (Կենսագրություն)

Դերասան Ֆրունզիկ Մկրտչյանին սիրում էր ամբողջ Խորհրդային Միությունը: Նրա համբավն այնքան մեծ էր, որ հայրենի Հայաստանում նա կարող էր ապրել առանց փողի ու փաստաթղթերի: Լավագույն փաստաթուղթը ամբողջ երկրում հայտնի կիսադեմն էր՝ մեծ քիթ և տխուր աչքեր:

Բայց քչերը գիտեին, թե ինչ փորձությունների միջով է ստիպված եղել անցնել Ֆրունզե Մկրտչյանը…

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Մենության պատմություն» վավերագրական ֆիլմը, որտեղ պատմվում է մեծ դերասանի փորձություններով լի կյանքի մասին:

Նախորդ հոդվածը‘Եվրոպայի լիգա. Հայկական 3 թիմերի խայտառակությունը’
Հաջորդ հոդվածը‘Սուարեսին «Բարսելոնա»- ն կարող է ձեռք բերել 90 մլն եվրոյով ‘