‘Տաղանդավոր մարդը չարիք է, որովհետև շրջապատում միջակություն է. Մհեր Մկրտչյանի ծննդյան օրն է (տեսանյութ)’

2103

Տաղանդավոր մարդը չարիք է, որովհետև շրջապատում միջակություն է, քեզ չեն հավատում: Սա ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, կինոյի և թատրոնի տաղանդավոր դերասան Մհեր Մկրտչյանի` Ֆրունզիկի խոսքերն են: Այսօր դերասանի ծննդյան օրն է: Վարպետն այսօր կդառնար 83 տարեկան: (Կենսագրություն)

Դերասան Ֆրունզիկ Մկրտչյանին սիրում էր ամբողջ Խորհրդային Միությունը: Նրա համբավն այնքան մեծ էր, որ հայրենի Հայաստանում նա կարող էր ապրել առանց փողի ու փաստաթղթերի. շուկայում նրան մթերքն անվճար էին տալիս, բոլորը պատրաստ էին ինչ-որ ծառայություն մատուցել հանրահայտ դերասանին: Լավագույն փաստաթուղթն էլ ամբողջ երկրում հայտնի կիսադեմն էր՝ մեծ քիթ և տխուր աչքեր:

Բայց քչերը գիտեին, թե ինչ փորձությունների միջով է ստիպված եղել անցնել Ֆրունզե Մկրտչյանը…

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Մենության պատմություն» վավերագրական ֆիլմը, որտեղ պատմվում է մեծ դերասանի փորձություններով լի կյանքի մասին:

Նախորդ հոդվածը‘Մուրսիի դեմ բողոքի ցույցերի ընթացքում առնվազն 32 մարդ է զոհվել’
Հաջորդ հոդվածը‘Լեւոն Զուրաբյան. Սերժ Սարգսյանի նկատմամբ իմպիչմենտի գործընթաց սկսելու համար բոլոր հիմքերը կան’