Տանը, որտեղ ծնվել է Հիտլերը, մարդու իրավունքների դասընթացներ կկազմակերպվեն

270

Ավստրիական Բրաունաու ամ Ինն քաղաքի այն տանը, որտեղ ծնվել է Ադոլֆ Հիտլերը, մտադիր են ոստիկանների որակավորման բարձրացման դասընթացներ կազմակերպել մարդու իրավունքների վերաբերյալ։

Ադոլֆ Հիտլերը 1889 թ․ այդ հին շենքում է ծնվել,  վերջին՝ երրորդ հարկի վարձակալած սենյակում, և այնտեղ է անցկացրել իր կյանքի ընդամենը մի քանի ամիսները, բայց այդ շենքը  մինչև հիմա էլ՝ նացիզմի ջախջախումից գրեթե 80 տարի անց, մնում է ուշադրության, տարաձայնությունների ու բանավեճերի կիզակետում։

Կառավարությունը շենքը հարկադիր կարգով, երկարատև դատավարություններից հետո սեփականատերերից գնել է 2016 թ․ և հիմա պատրաստվում է աշնանը վերակառուցել այն և ոստիկանական դասընթացներ տեղակայել այնտեղ։

Սակայն շատ ավստրիացիներ պահանջում են քանդել  շենքը, որպեսզի այն ուխտատեղի չդառնա նեոնացիստների համար։ Ոմանք էլ ուզում են, որ այն դառնա նացիզմից Ավստրիայի ազատագրման թանգարան, և պնդում են, որ շենքը քանդելը կնշանակի երկրի պատմության ռետուշում։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըSuperbet Rapid & Blitz Poland․ Լեւոն Արոնյանը չորրորդ տեղում է
Հաջորդ հոդվածըՀոկեյի ԱԱ․ Քառորդ եզրափակիչի զույգերը