‘«Տան մյուս կողմը» ֆիլմի պրեմիերան ԱՄՆ-ում’

23604

Ամերիկյան «Լոս Անջելես թայմսն» անդրադարձել է աշխարհահռչակ HallhmarkCards-ի ձեռնարկություններից մեկի՝ օսկարակիր պրոդյուսեր Ռաբ Ֆրիդի «Feeln» ստուդիայում նկարահանված Հայոց ցեղասպանության մասին նոր փաստագրական ֆիլմին, որի պրեմիերան  այս շաբաթ տեղի կունենա Գլենդեյլի կինոթատրոններից մեկում։ Ֆիլմի հեղինակ Նարե Մկրտչյանը ներկայացնում է հայ կինովավերագրողի և մի թրքուհու ճամփորդությունը, որոնց կյանքերը կանխորոշվել են հարյուր տարի առաջ տեղի ունեցած ցեղասպանության պատճառով։

«Տան մյուս կողմը» — այսպես է վերնագրված  վավերագրությունը։

«Մեզ համար կարևոր էր ստեղծել անձնական կյանքի մի վավերագրություն այն մասին, թե ինչպես այդ ողբերգական իրադարձությունը, որ խեղաթյուրել է պատմությունը, առ այսօր անդրադառնում է մեզ վրա։ Այս ֆիլմի վրա աշխատելիս ես հասկացա, որ ցեղասպանությունը չի ավարտվում այն պահին, երբ դադարում է մահ սփռել։ Դրա ազդեցությունը փոխանցվում է սերնդե սերունդ» — թերթին ասել է ռեժիսոր Նարե Մկրտչյանը։

Ֆիլմը MGN FiveStarCinema կինոթատրոնում կցուցադրվի մինչև ապրիլի քսանութը։

Պրեմիերային անդրադարձել է նաև Glendalenews-ը։

 

Նախորդ հոդվածը‘Օուենը դարձել է «Լիվերպուլ»-ի առաջին միջազգային դեսպանը’
Հաջորդ հոդվածը‘Օբաման բրիտանացիներին կոչ է արել մնալ Եվրամիությունում’