‘«Տաշիր» առևտրի կենտրոնը բողոքի ցույցի պատճառով փակ է (լրացված, տեսանյութ)’

1458

Երևանի խոշորագույն առևտրի կենտրոններից մեկը՝ «Տաշիրը», այսօր առավոտվանից չի գործում: Պատճառը «Շրջանառության հարկի մասին» օրենքի հարուցած բողոքի ծավալվող ակցիաներն են, տեղեկացնում է iLur.am-ի թղթակիցը: «Տաշիրի» տաղավարների վարձակալների մեծ մասը բողոքի ցույցի է դուրս եկել կառավարության դիմաց, իսկ մյուս աշխատակիցները փաստացի գործադուլ են անում:

Շաբաթվա սկզբից Երևանի մի շարք տոնավաճառներում աշխատող ձեռնարկատերերը բողոքի ցույցեր են անում կառավարության դիմաց՝ ընդդեմ հոկտեմբերի 1-ին ուժի մեջ մտնելիք օրենքի: Համաձայն դրա՝ շրջանառության հարկը 3%-ից դառնում է 1%, փոխարենը՝ տնտեսվարողները պարտավորվում են վաճառվող ապրանքի մասին պարբերաբար փաստաթղթային տվյալներ ներկայացնել ֆինանսների նախարարությանը:

Առևտրականները հայտարարում են, որ օրենքը հարվածելու է իրենց գործին, որովհետև խոշոր բիզնեսի ներկայացուցիչները հրաժարվում են փաստաթղթեր տրամադրել ապրանքների վերաբերյալ:

Նախորդ հոդվածը‘ «Բարսելոնան» գոլազուրկ ոչ ոքի գրանցեց «Մալագայի» հետ խաղում(տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Սեդա Մեսրոպյան. Իսկ կարո՞ղ եմ ասել «ահագնացող անկեղծացում»’