‘Տաջիկստանը Ցուկերբերգի հետ հեռախոսազրույցից հետո թույլատրել է Facebook-ը ‘

951

Տաջիկստանի կապի ծառայության ղեկավար Բեգ Զուխուրովը «Ֆեյսբուքի» հիմնադիր Մարկ Ցուկերբերգի հետ հեռախոսազրույցից հետո հայտարարել է, որ մոտակա օրերին  սոցիալական ցանցը կապաարգելափակվի:

Տաջիկստանի բոլոր վեց ինտերնետ-պրովայդերները երկուշաբթի պաշտոնյայի իջեցրած հանձնարարականով արգելափակել են իրենց բաժանորդների մուտքը սոցցանց:

Զուխուրովը վստահեցրել է, որ «Ֆեյսբուքն» արգելափակվել է կամավորների խնդրանքով, որոնք ոչ մի կապ չունեն պետական հաստատությունների հետ: Պաշտոնյայի խոսքերով, հասարակության ներկայացուցիչները ցանկացել են «փակել այդ «Ֆեյբուքը»՝ որպես զրպարտանքի տարածման միջոց»:

«Այնտեղ («Ֆեյսբուքում») երկրի ղեկավարներին նկատմամբ անպատվաբեր բաներ են գրում, գրում են ինչ-որ անհասկանալի մարդիկ: Նրանք, հավանաբար, դրա համար լավ փողեր են ստանում», РИА-Новости-ին ասել է Զուխուրովը:    

Նախորդ հոդվածը‘«Կրիվբաս» — «Շախտյոր»՝ 0:2. Մխիթարյանի 18-րդ գոլը’
Հաջորդ հոդվածը‘Հայտնի է «Լավագույն վիզուալ էֆեկտներ» անվանակարգում «Օսկար»-ի հավակնող ֆիլմերի տասնյակը ‘