Տաջիկստանի նախագահը զգոնության կոչ է արել

554

Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը երկրի երիտասարդությանը կոչ է արել քաղաքական զգոնություն դրսևորել և պահպանել պատասխանատվության զգացումը՝ անվտանգության նկատմամբ աճող սպառնալիքների պայմաններում։

Ռահմոնը հայտարարել է, որ «երիտասարդությունը համարվում է տաջիկական պետության իսկական հենարանը, հույսն ու հպարտությունը», «պետության և ազգի ապագան, հասարակության շարժիչ ուժը և պետության ռազմավարական պաշարը»։

Հունվարին Ռահմոնը կրոնական ռադիկալիզմի գաղափարախոսությունն անվանել էր ՀԱՊԿ անդամ պետությունների հակառակորդների գլխավոր գործիքներից մեկը և հավելել, որ Տաջիկստանում արգելված շատ խմբավորումներ «հատկապես ագրեսիվ ակտիվություն» են դրսևորում, իսկ դրանց շատ հետևորդներ հանդիսանում են «Իսլամական  պետության» հենարանը։ Ռահմոնը նաև բազմիցս նշել է, որ Տաջիկստանի հարևան Աֆղանստանում անկայուն իրավիճակը շարունակում է մնալ արդի սպառնալիքների ու մարտահրավերների տարածման հիմնական աղբյուրը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԻրանի նախագահը խոստացել է վրեժ լուծել ԻՀՊԿ սպայի սպանության համար
Հաջորդ հոդվածըԹաթուլ Հակոբյանը՝ Անդրանիկ Միհրանյանի մասին