‘Տաջիկստանի ՆԳՆ ղեկավարը հանցագործներ է անվանել իշխանությունների դեմ ցույցերի կոչ անողներին’

901

Նրանք, ովքեր Տաջիկստանի իշանությունների դեմ չթույլատրված հանրահավաքների կոչեր են անում, «միջազգային հետախուզման մեջ գտնվող հանցագործներ են», այս մասին այսօր ТАСС-ի հարցազրույցում հայտարարել է երկրի ՆԳ նախարար Ռամազան Ռահիմզոդան:

«Նրանց ետևում միայն քրեական հանցագործություններ են, և նրանք հանրության շրջանում ոչ մի աջակցություն չունեն»,- ընդգծել է նախարարը: Նրա խոսքով՝ կոչերի հեղինակաները, այդ թվում՝ Տաջիկստանի սահմաններից դուրս ապաստան գտած, այսպես կոչված՝ ընդդիմադիր «Խումբ 24»-ի առաջնորդները, մտադիր են «ապակայունացնել իրավիճակը, սեպ խրել հասարակության մեջ, այսինքն՝ վաստակել իրենց արտասահմանցի «գործատուների» վճարած փողերը»:

Չհաստատված տեղեկատվության համաձայն՝ Դուշամբեում գործող իշխանությունների դեմ հանրահավաքը նույնպես նախատեսված է հոկտեմբերի 10-ին: «Չի ստացվի, չենք թույլ տա, քանի որ մեր ժողովուրդը լավ է յուրացրել  տնտեսությունն ավերած և երկիրը տասնյակ տարիներով ետ շպրտած վերջին քաղաքացիական երկպառակության դասերը»,- ասել է նախարարը:

Նախորդ հոդվածը‘Հոկտեմբերի 10-ի հանրահավաքին կհաջորդեն մյուսները. Ստեփան Մարգարյան’
Հաջորդ հոդվածը‘Ավտոմեքենան բախվել է ճամփաբաժան արգելապատնեշին և շրջվել. վարորդի վիճակը ծանր է’