Տաջիկստանի և Ղրղզստանի սահմանի ողջ երկայնքով բախումները շարունակվում են

394

Ղրղզստանի զինված ուժերը շարունակում են գրոհել Տաջիկստանի սահմանամերձ գյուղերը՝ կիրառելով ծանր սպառազենք, ուրբաթ օրը տեղեկացրել է Տաջիկստանի ազգային անվտանգության պետական կոմիտեի սահմանապահ զորքերի մամուլի կենտրոնը։

Կենտրոնի տվյալների համաձայն՝  տեղական ժամանակով առավոտյան ժամը 10։00-ի դրությամբ, երկու երկրների պետական սահմանում բոլոր ուղղություններով շարունակվում են զինված ընդհարումները, «կիրառվում են ծանր և հրազենային զենքերի բոլոր տեսակները»։

«Ներկա դրությամբ Տաջիկստանի Հանրապետության ջանքերը իրավիճակը կայունացնելու ուղղությամբ անարդյունք են, քանի որ ղրղըզ զինվորականները անտեսում են  խաղաղ բանակցությունների վերաբերյալ առաջարկները»,- հավելել են մամուլի ծառայությունում։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԿարծիք. ԶԱԷԿ-ի ապառազմականացումը կմեծացնի ներթափանցման ռիսկը
Հաջորդ հոդվածըՌոջեր Ֆեդերերը հայտարարեց կարիերան ավարտելու մասին