‘Տաջիկստանում առաջարկում են նախագահին «խաղաղության հիմնադրի» տիտղոս շնորհել’

1812

Տաջիկստանի խորհրդարանի ներքին պալատի մի խումբ պատգամավորներ «խաղաղության ու համերաշխության հիմնադրի՝ ազգի առաջնորդի մասին» օրենսդրական նախաձեռնություն է ներկայացրել: Ազատություն ռադիոկայանի տաջիկակակն ծառայթւոյան փոխանցմամբ, նախաձեռնության քննարկումը մեկնարկել է այսօր՝ նոյեմբերի 23-ին:

Այս տարվա ապրիլին Տաջիկստանի մի խումբ գիտնականներ առաջարկել են երկրի նախագահ Էմեմալի Ռահմոնին ազգի առաջնորդի տիտղոս շնորհել: Նրանք կառավարող ազգային ժողովրդավարական կուսակցության կայքում ազգին ուղղված ուղերձ են հրապարակել, որում նշվում են Ռահմոնի ներդրումները՝ ժողովրդի խաղաղության ու բարեկեցության հարցում: նամակի հեղինակների կարծիքով՝ նախագահն իր արածխ գործերով վաստակել է ազգի առաջնորդ համարվելու իրավունքը:

Էմոմալի Ռահմոնը Տաջիկստանի նախագահն է 1990-ականների սկզբից: Միջին Ասիայի հետխորհրդային երկրներում, բացառությամբ Ղրղզստանի, բոլոր նախագահները այս կամ այն կերպ ազգի հավերժ առաջնորդ են հռչակվել:

 

Նախորդ հոդվածը‘Ավելի քան 1.3 միլիոն եվրո`հեռախոսամարաթոն 2015-ին ‘
Հաջորդ հոդվածը‘Ռումբի մասին կատակած լեհ թոշակառուն տուգանք կվճարի’