‘Տաջիկստանում նախագահական ընտրություններում անակնկալներ չեն սպասվում’

761

Այսօր Տաջիկստանում անցկացվում են նախագահական ընտրություններ, որոնցում արդեն չորրորդ անգամ առաջադրվել է երկրի գործող նախագահ Իմոմալի Ռահմոնը:

Քվեարկության առաջին ժամերին արդեն, ըստ ԿԸՀ-ի, ընտրություններին մասնակցությունը կազմել է 40,1 %` 1,7 միլիոն ընտրող: Ընդդիմությունը կասկածում է այս տվյալների հավաստիությանը: «Իշխանությունների խնդիրը ընտրությունների օրինակարգությունն ապահովելն է, ուստի նրանք ամեն ինչ կանեն՝ քվեարկության պատրանք ստեղծելու համար: Սակայն անհնար է, որ 4 ժամվա ընթացքում ընտրողների 40 տոկոսը քվեարկի»,- հայտարարել է Տաջիկստանի ընդդիմադիր Սոցիալ-դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչը:

Դիտորդների գնահատականով՝ նախագահական ընտրություններն անցնում են քաղաքացիների ապատիայի և դժգոհության մթնոլորտում, փոխանցում է BBC-ն: 

Նախորդ հոդվածը‘Վլադիմիր Կարապետյան. Գալուստ Սահակյանը ստախոս է’
Հաջորդ հոդվածը‘Բանգլադեշում մահապատժի են դատապարտվել 150 սահմանապահներ’