‘Տաջիկստանում քննարկում են «խոպանչիի» արձանը տեղադրելու հարցը’

877

Տաջիկստանում ստորագրահավաք են ձեռնարկել` տաջիկ գաստարբայթերի արձանը երկրում կանգնեցնելու հարցով: 10 օրվա ընթացքում համացանցային ստորագրահավաքին միացել է ընդամենը 125 մարդ: Գործընթացի ավարտից հետո արդյունքները կուղարկվեն իշխանություններին, որոնք էլ կորոշեն` պե՞տք է Տաջիկստանին աշխատանքային միգրանտի արձանը, թե ոչ:

Ընդ որում, հասարակության մեջ խնդրի վերաբերյալ հակասական կարծիքներ կան: Խորհրդարանի Կոմկուսի խմբակցության առաջնորդը գտնում է, որ գաստարբայթերին արձան կանգնեցնելու փոխարեն պետք է լավ պայմաններ ստեղծել միգրանտների համար` հեշտացնելով նրանց տեղաշարժը ԱՊՀ երկրներում:

Միեւնույն ժամանակ, նախաձեռնության հեղինակները գտնում են, որ աշխատանքային միգրանտները ժամանակակից Տաջիկստանում ամենից շատ են հուշարձանի արժանի: «Միլիոնից ավելի աշխատավորներ Ռուսաստանից գումար են ուղարկում տուն, ինչը մեր երկրի ՀՆԱ կեսն է կազմում», — նշվում է խնդրագրի մեջ:

 

Նախորդ հոդվածը‘Արվեստի գործերի հաշվին՝ ոչ պարենային ապրանքները փետրվարին էժանացել են 0.3 տոկոսով’
Հաջորդ հոդվածը‘Մեսիջները հասան հասցեատերերին’