‘Տաջիկստանում Facebook ցանցը լիովին արգելափակվել է’

883

Տաջիկստանի բոլոր վեց ինտերնետ-փրովայդերները և նույնքան էլ բջջային կապի օպերատորներ երկուշաբթի երեկոյան իրենց օգտատերերի համար լիովին արգելափակել են Facebook սոցիալական ցանցը՝ այն բանից հետո, երբ այդ մասին գրավոր հրահանգ են ստացել կառավարական Կապի ծառայության ղեկավար Բեգ Զուխուրովից: «Ինձ բազմիցս դիմել են հասարկության ներկայացուցիչներ, զանգահարել են Տաջիկստանի զայրացած քաղաքացիներ, որոնք խնդրել են փակել էդ Facebook-ը՝ որպես բամաբասանքներ տարածող,-երեքշաբթի РИА Новости-ին պարզաբանել է Զուխուրովը:- Էնտեղ (Facebook-ում) վիրավորում են պետության ղեկավարներին, ու դա գրում են ինչ-որ անհասկանալի մարդիկ, որոնք դրա համար երևի լավ փող են ստանում»,- ասել է կապի ծառայության ղեկավարը:

Սա սոցիալական ցանցն արգելափակելու՝ տաջիկական իշխանությունների երկրորդ փորձն է: Առաջինը նրանք ձեռնարկել էին այս տարվա մարտի 3-ին, բայց արդեն մարտի 9-ին՝ լրագրողների հետ նախագահ Ռահմոնի հանդիպումից առաջ՝ Facebook-ի արգելափակումը հանվել էր:

Նախորդ հոդվածը‘ՍԴ-ն կարճեց Տիգրան Առաքելյանի դիմումի հիման վրա գործի վարույթը’
Հաջորդ հոդվածը‘Սիդնեյում վերամբարձ կռունկը ընկել է շենքի վրա (տեսանյութ)’