‘Տաջիկստան. նախկին նախարարի համար դատախազը պահանջում է 28 տարվա ազատազրկում’

929

Տաջիկստանում անցկացվող դատական փակ նիստում դատախազը պահանջել է 28 տարվա ազատազրկման և ունեցվածքի բռնագանձման դատապարտել հանրահայտ գործարար և ընդդիմադիր գործիչ Զայդ Սաիդովին:

Տաջիկստանի արդյունաբերության և էներգետիկայի նախկին նախարար Զեյդ Սաիդովը մեղադրվում է քրեական օրենսգրքի ութ հոդվածներով, այդ թվում՝ առանձնապես խոշոր չափերով կաշատք ստանալու, ծառայողական դիրքը չարաշահելու, խարդախության, շորթման, բազմակնության և բռնաբարության հոդվածներով: Սաիդովն առաջին իսկ դատական նիստում հերքել է բոլոր մեղադրանքները՝ հետաքննությանը և դատարանին մեղադրելով կանխակալության մեջ:

Սաիդովի փաստաբանները դիմել են երկրի նախագահ Ռահմոնին՝ անձնական հանդիպման խնդրանքով, որի ժամանակ մտադիր են պետության ղեկավարին ներկայացնել հետաքննության և դատական մարմինների թույլ տված կեղծիքները:

Մինչ ձերբակալվելը Սաիդովը ծրագրել էր ստեղծել ընդդիմադիր «Նոր Տաջիկստան» քաղաքական կուսակցություն:

Նախկին նախարարի դատավճիռը կկայացվի եկող շաբաթ, փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Էդուարդ Սնոուդեն. ԱՄՆ հետախուզությունը ամեն օր ամբողջ աշխարհում գաղտնալսում է 5 միլիարդ մարդու ‘
Հաջորդ հոդվածը‘Վրաստանի ԱԳՆ ղեկավարը թվարկել է Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու պայմանները’