‘Տաջիկստան. Ռուսաստանցի սպաները կասկածվում են սպանության մեջ’

1099

Տաջիկստանի ՆԳՆ աշխատակիցները ձերբակալել են Տաջիկստանում Ռուսաստանի 201 ռազմակայանի երկու զինծառայողների՝ Դուշամբեի 36-ամյա բնակչի դաժան սպանության կասկածանքով:

Գերատեսչության տեղեկատվության համաձայն՝ սպանության փաստով հարուցվել է քրեական գործ: Ռահիմջոն Տեշաբոևի մարմինը, դանակի բազմաթիվ հարվածներով, հայտնաբերվել է իր ավտոմեքենայում, օգոստոսի 19-ին: Դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ՝ մահվանից առաջ տղամարդը խոշտանգումների է ենթարկվել: Ըստ վարկածներից մեկի՝ ռուսաստանցի սպաները խոշոր գումար են պարտք եղել սպանվածին:

Տաջիկստանի քաղաքացու դաժան սպանությունը զայրույթի ալիք է բարձրացրել հանրության շրջանում և նոր բանավեճերի առիթ դարձել տարածաշրջանում ռուսաստանյան ռազմական ներկայության վերաբերյալ: Փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը: 

Նախորդ հոդվածը‘Ֆրանսիայի ընդդիմությունը պահանջում է քվեարկության դնել նոր կառավարության վստահության հարցը’
Հաջորդ հոդվածը‘Օլանդն առաջարկել է ուկրաինական ճգնաժամի շուրջ շարունակել հանդիպումները «քառյակի» ձևաչափով’