‘Տասը տարվա ընթացքում Թուրքիայի քաղաքացիություն է ընդունել ավելի քան 124 հազար մարդ’

840

Տասը տարվա ընթացքում Թուրքիայի քաղաքացիություն է ընդունել ավելի քան 124 հազար մարդ, հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Մուամմար Գյուլերը, այսօր հաղորդել է Press Turk թերթը:

Թուրքիայի քաղաքացիություն ընդունածների մեջ առաջին տեղում են Բուլղարիայի քաղաքացիները՝ ավելի քան 44 հազար մարդ, այնուհետև՝ Ադրբեջանինը՝ 15 հազարից ավելի: Թուրքական քաղաքացիություն ընդունածներից յոթ հազարը Ռուսաստանի քաղաքացիներ են, վեց հազարը՝ Աֆղանստանի, և երեք հազարը՝ Սիրիայի:
Միաժամանակ՝ տասը տարվա ընթացքում 354 հազար մարդ հրաժարվել կամ  զրկվել է (ութ հազար հոգի) թուրքական քաղաքացիությունից, հաղորդում է Trend-ը:

Նախորդ հոդվածը‘Ճոպանուղին կաշխատի ամեն օր’
Հաջորդ հոդվածը‘Եվգենի Լովչև. Մովսիսյանն ավելի բազմակողմանի է, քան Վելիտոնը’