‘Տասնյակ ցուցարարներ են տուժել Նյու-Դելիում ‘

763

Հնդկաստանում շարունակվում են կանանց նկատմամբ իրականացվող բռնության դեմ բողոքի ցույցերը:  Միջոցառման մասնակիցներին ցրելու նպատակով ոստիկանությունը արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ է կիրառել:

Ոստիկանության հետ բախումների հետևանքով տասնյակ մարդիկ են տուժել: Չնայած նրան, որ իրավապահ մարմինները արգելել են Նյու-Դելիի կենտրոնում զանգվածային միջոցառումներ անցկացնել՝ արգելափակելով կառավարական շենքերին մոտենալու հնարավորությունը, այնուամենայնիվ, կիրակի երեկոյան ցուցարարներին հաջողվել էր քաղաքի կենտրոն մտնել:

«Նախքան ցանկացած քայլ նախաձեռնելը, փողոցներպետք է խաղաղություն և հանգստություն վերադառնա»,- հայտարարել է ազգային մայրաքաղաքային շրջանի գլխավոր նախարար Շեյլա Դիկշիտը, որը ցուցարարներին խոստացել է անել ամեն հնարավոր բան, որպեսզի հասարակությունը ցնցած հանցագործության բոլոր մեղավորները պատժվեն:

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ վեց տղամարդիկ հարձակվել էին երիտասարդ ուսանողուհու և նրա ընկերոջ վրա ավտոբուսում: Ուսանողուհուն բռնաբարել էին, իսկ տղային ծեծել: Տուժած աղջիկը մինչ այժմ գտնվում է կրիտիկական վիճակում:  Հանցագործներին քիչ ավելի ուշ ձերբակալել էին:

Տեղական լրատվամիջոցներում շրջանառվող լուրերի համաձայն՝ Հնդկաստանի իշխանությունները մտադիր են մահապատիժ սահմանել կանանց նկատմամբ իրականացվող հատկապես դաժան բռնության դեպքերի համար:

Նախորդ հոդվածը‘Քաղաքապետարանը թույլատրել է «Հանարդնախագծի» շենքի նկուղային հարկի շինարարությունը’
Հաջորդ հոդվածը‘ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ռոբերտ Բրադկեին կփոխարինի Յան Քելին’