‘Տավուշի մարզի Բերքաբեր գյուղի ուղղությամբ կրակը դադարեցվել է’

1454

Հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում իրավիճակը լարված է դեռ օգոստոսի 5-ից: Հակառակորդը բազմիցս խախտել է հրադադարի ռեժիմը:

Բերքաբեր գյուղի գյուղապետ Արթուր Մադաթյանը «Ռազմինֆո»-ին տեղեկացրել է, որ գյուղի ուղղությամբ կրակը դադարեցվել է:

«Կրակոցները մեր մարտական դիրքերի ուղղությամբ են»,- ասաց Մադաթյանը:

Հիշեցնենք, որ հայկական կողմը պատասխան գործողություն է ձեռնարկել, որի ընթացքում ադրբեջանական կողմն ունի կորուստներ: Հայկական կողմն ունի երկու վիրավոր, որոնք գտնվում են Կենտրոնական ռազմական հոսպիտալում: 

Նախորդ հոդվածը‘Ակցիա ուսման վարձերի բարձրացման դեմ. Ֆոտոշարք’
Հաջորդ հոդվածը‘8500 դրամ մեկ տուփ կակաոյի, 4600 դրամ՝ 1 կգ սուրճի համար. Էկոնոմիկայի նախարարության գնումներից. Փաստաթղթեր’