‘Տավուշի մարզում հայտնաբերվել է 53-ամյա Վ. Զ.-ի դին’

783

Ինչպես հայտնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը, այսօր, ժամը 12.46-ին տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Նավուր գյուղում հայտնաբերվել է դի, որը դուրս բերելու համար անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դին հայտնաբերվել է Չինչին գյուղի ճագարաբուծական համալիրի մոտակայքում:

Հրշեջ-փրկարարները դժվարամատչելի բլրակից դուրս են բերել Նավուր գյուղի բնակիչ՝ 1960 թ. ծնված Վ. Զ.-ի դին:

Նախորդ հոդվածը‘ԼՂՀ ԱԺ նախագահը հանդիպել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահին’
Հաջորդ հոդվածը‘Վաղը կհանդիպեն Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները ‘