‘Տավուշի մարզպետը Լիսկայի մասին. Ինքը իմ ընկերն ա(տեսանյութ)’

2691

Տավուշի մարզում գտնվող առաջնագիծ այցի ընթացքում լրագրողներից մեկը Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանից հետաքրքվեց, թե արդյոք Գորիսի դեպքերից հետո նա հանդիպում ունեցել է Սյունիքի արդեն նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հետ: Որի ի պատասխան Արմեն Զուլարյանը նախ հետաքրքվեց, թե լրագրողը «տղավարի՞ է հարցնում, թե՞ որպես լրագրող»: Հետո ավելացրեց, որ եթե որպես լրագրող է հարցնում, ապա նման բան հարցնելու իրավունք չունի:

«Երբ որ առանձին լինենք, ես կբացատրեմ: Ոնց կարող եմ հանդիպած չլինեմ, եթե ինքը իմ ընկերն ա»,- ասաց Տավուշի մարզպետը:

Պատասխանելով այն հարցին, թե ինչ են արդյոք քննարկել նրանք հանդիպման ժամանակ՝ Տավուշի մարզպետը սրտնեղեց.

«Դու որ ընկրեներիդ հետ քննարկում ես, բոլորին բացահայտ ասո՞ւմ ես»: Նա հանդիմանեց լրագրողներին, թե ինչու են իրեն նման բաներ հարցնում՝ մարզի լուրջ  խնդիրները թողած:

«Եթե դուք ինձնով հետաքրքվում ենք, պետք է իմ մարդկային նկարագրից տեղյալ լինեք: Ես անդավաճան եմ, կուզեմ դուք էլ էտպիսին լինեք»,- եզրափակեց մարզպետը:

Նախորդ հոդվածը‘Ալիև. Ադրբեջանը ժողովրդավարության հարցում ոչ մեկին չի զիջում’
Հաջորդ հոդվածը‘Իտալիա-Իսրայել՝ Ուղիղ’