‘Տատա Մարտինո. Կարևոր է մրցակցին հակագրոհների հնարավորություն չտալ’

796

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Տատա Մարտինոն ՉԼ-ում սպասվող «Միլանի» դեմ խաղից առաջ մամլո ասուլիսում խոսել է սպասվող հանդիպման մասին: «Մեր մրցակիցը մեծագույն ակումբ է, որին այդքան էլ հեշտ չէ հաղթել։ «Ռեալի» հետ խաղի մասին կսկսենք մտածել միայն վաղը։ Շատ բարդ հանդիպում է սպասվում։ Այս շաբաթ կարեւոր հանդիպումներ են սպասվում, սակայն նրանք վճռորոշ չեն, քանի որ մրցաշրջանը շատ երկար է։ Պետք է խաղանք այնպես, ինչպես կարող ենք։ Պետք է քիչ տարածություն տանք մրցակցին եւ պետք է նրանց հակագրոհների հնարավորություն չտանք», — ասել է Մարտինոն:

Նախորդ հոդվածը‘Հայաստանում հովանավորվում է ռասիզմը. Բաց նամակ’
Հաջորդ հոդվածը‘Յուրգեն Կլոպ. «Արսենալը» միշտ էլ հավատարիմ է եղել իր ոճին’