‘Տատա Մարտինո. Պետք է խոսենք Մեսսիի հետ’

941

Իսպանիայի առաջնության «Բետիս» — «Բարսելոնա» (1-4) խաղից հետո կատալոնական թիմի գլխավոր մարզիչ Տատա Մարտինոն անդրադարձել է Լեո Մեսսիի շարունակական մկանային վնասվածքներին: «Իր նախկին վնասվածքի հետ այս մեկը կապ չունի: Նա այժմ խնդիրներ ունի ձախ ոտքի հետ: Անպայման պետք է խոսենք Լեոյի հետ, քանի որ սա նրա արդեն երրորդ վնասվածքն է մրցաշրջանի մեկնարկից ի վեր, և դա կարող է նրան լուրջ անհանգստություններ պատճառել», — ասել է Մարտինոն:

Նախորդ հոդվածը‘Ինչպես է հաղթում ՀՀԿ-ն (լուսանկար)’
Հաջորդ հոդվածը’89 համարի երթուղայինը բախվել է աղբատարին (լուսանկար)’