‘ Տատյանա Վալովայա. Ընդհանուր սահմանների բացակայությունը «նույնիսկ կհեշտացնի ՄՄ-ին Հայաստանի միացման գործընթացը»’

976

Մաքսային միության երկրների հետ Հայաստանի ընդհանուր սահմանների բացակայությունը կարճաժամկետ հեռանկարում կարող է նույնիսկ դրական դեր խաղալ այդ կազմակերպությանն անդամակցելիս: Այս մասին ՄՄ պայմաններում Ռուսաստանի և Հայաստանի տնտեսության մրցունակության բարձրացման թեմայով կլոր սեղանի ժամանակ ասել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման և մակրոտնտեսության հիմնական ուղղությունների նախարար Տատյանա Վալովայան:

Նրա խոսքով, Ղրղըզստանի հետ բանակցությունների փորձը ցույց է տվել, որ ընդհանուր սահմանների առկայությունը նույնիսկ խանգարում է, քանի որ մաքսային վերահսկողությունն այդ երկրում անարդյունավետ է: Նա համոզմունք է հայտնել, որ կարճաժամկետ հեռանկարում ընդհանուր սահմանների բացակայությունը «նույնիսկ կհեշտացնի ՄՄ-ին Հայաստանի միացման գործընթացը»:

Նա հաղորդել է, որ մինչև  2015 թ. հունվարի 1-ը նախատեսվում է նախապատրաստել եվրասիական տնտեսական միության վերաբերյալ նոր պայմանագիր, որը հաշվի կառնի ՄՄ երկրների դիտողություններն ու առաջարկները: 

Նախորդ հոդվածը‘Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ճանապարհահատվածը’
Հաջորդ հոդվածը‘Կենսաթոշակային «բարեփոխումների» դեմ վաղն էլ ցույց կանեն ‘