‘Տարաբովանդակ հաղորդագրություններ՝ Րաֆֆի Հովհաննիսյանի էջում’

2003

«Ֆեյսբուքում» Րաֆֆի Հովհաննիսյանի պաշտոնական էջը վերջին ժամերին տարբեր բովանդակությունների հաղորդագրություններ է տարածում:

 Այսպես, մոտ երկու ժամ առաջ հայտարարվեց, որ «համատարած հարձակվում են տեղամասերում ՐաՖՖի Հովհաննիսյանի վստահված անձանց»:
Այնուհետեւ, կարճ ժամանակ անց.

«Եթե ունեք Րաֆֆի Հովհաննիսյանի վստահված անձ ընկեր, բարեկամ, հարազատ որը հիմա տեղամասում է անպայման գնացեք իրենց մոտ օգնության»:

Մոտ մեկ ժամ անց արդեն Րաֆֆի Հովհաննիսյանի անունից նշվում է՝ «խնդրում եմ խուճապի չմատնվել, գիշերը չգնալ տեղամասեր, կռվի և այլ սադրանքների չենթարկվել: Րաֆֆի Հովհաննիսյանի դիրքերը ամուր են: 
Տեղում անհրաժեշտության դեպքում օգնության կհասնեն ՎՍՏԱՀԵԼԻ նաձինք:
Վտանգ կա, որ որոշ ուժեր կփորձեն սադրել ու ստրվերել Րաֆֆիի հաղթանակը: Հիշեք նախընտրական իրադարձությունները: Զգոն, հանգիստ ու հավասարակշռված»:

Այնուհետեւ, նշվում է, որ տեղամասերում վիճակը կտրուկ լավացել է.

«Հարգելի ֆեյսբուքահայեր շնորհակալության աջակցության համար: Ֆեյսբուքում տարածած հաղորդագրության շնորհիվ տեղամասերում վիճակը կտրուկ լավացել է ամենինչ շտկվում է» , — ասվում է այս պահի վերջին հաղորդագրությունում: 

Նախորդ հոդվածը‘Արտաշատում վնասել են դիտորդների մեքենայի ակերը ‘
Հաջորդ հոդվածը‘Տվյալներ Երեւանից եւ Գյումրիից. Հովհաննիսյանն ու Սարգսյանը «մեկընդմեջ» առաջատարներ են’